copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:46 06-07-2023

Ադրբեջանական կողմի ո՞ր քայլերն են ԱՄՆ դեսպանին հույսեր տալիս

Ինչի՞ հիման վրա են հավատում, ադրբեջանական կողմի այդ ո՞ր քայլերն են նման հույսեր տալիս:
Ասել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ:

Նա պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապահով լինելու հույս ունենալու վերաբերյալ:

«Ճիշտ հակառակը, եթե որևէ մեկը նման հույսեր ունի, ապա պետք է նա այս գործը վերցնի իր վրա՝ տեսնելով այն ամենը, ինչ-որ տեղի է ունեցել այս ամիսների ընթացքում:

Մենք բազմիցս նշել ենք սրա մասին, որ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում ենք ավելի ակտիվ ներգրավվածություն, և ոչ միայն, հայտարարությունների, կոչերի մակարդակով, ավելին ենք ակնկալում:

Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի համար նրանք իրենց պատասխանատվության չափաբաժինը կրում են և խոսքը գնում է ցեղասպան քաղաքականության, ցեղասպանության ձգտումների մասին: Այստեղ նրանք բոլորը ունեն իրենց պատասխանատվությունը: Սա ոչ թե նրանց իրավունքն է, այլ նրանց պատասխանատվությունը»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը