copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:15 28-05-2023

Նոր տվյալներ Թուրքիայից. Էրդողանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը

Թուրքիայում շարունակվում է այսօր կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկի գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Մասնավորապես այս պահի դրությամբ ամփոփվել են ավելի քան 155 հազար ընտրատեղամասերից ստացված տվյալները, որը կազմում է ընտրատեղամասերի ընդհանուր քանակի շուրջ 80.95 տոկոսը։

Այս պահի դրությամբ հրապարակված տվյալներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը։ Էրդողանի ստացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների 53.70%-ը, իսկ նրա մրցակից, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 46.30%-ը։

Նկատենք, որ չնայած ձայների Էրդողանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը, այնուամենայնիվ ներկայիս ցուցանիշը որոշակիորեն պակաս է նախորդ ցուցանիշից, երբ ամփոփվել էին ընտրատեղամասերի 51%-ից ստացված արդյունքները։ Միևնույն ժամանակ դեռևս չի ամփոփվել արտասահմանյան քվեարկության արդյունքները, որոնք որոշակիորեն կարող են փոխել առկա իրավիճակը, սակայն մեծ հավանականությամբ ընտրապայքարի հաղթողը կլինի հենց Էրդողանը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր Թուրքիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Նույն օրը կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն էր, որին հաջողվեց ստանալ Թուրքիայի մեջլիսի 600 տեղերից 323-ը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ