copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:23 26-05-2023

Քննիչների աշխատավարձը կբարձրանա

Ազգային ժողովը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 55 կողմ, 0 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը. կողմ 55, դեմ 21, ձեռնպահ 0։

2-րդ նախագծի ընդունումը պայմանավորված է քննիչների՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ։
«Կոռուպցիոն հանցագործությունների քննությունը բարձր ռիսկային համարելով՝ այդ մարմնի քննիչների համար՝ Քննչական կոմիտեի քննիչների համեմատությամբ, սահմանված են աշխատանքի էապես բարձր վարձատրություն եւ սոցիալական երաշխիքներ, հաշվի առնելով կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը: Նման հիմնավորումների համատեքստում էլ ընդունված Օրենքի համաձայն, որպես առանձնակի ռիսկայնություն ունեցող աշխատանք, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար սահմանվել է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով (նախկինում այն եղել է 100 տոկոս)»,- նշված է նախագծում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով