copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:11 24-05-2023

ՔՊ-ական ստրուկների և նրանց տիրոջ միջև «հարցուպատասխանը» հերթական բեմադրությունն է․ Ավետիք Իշխանյան

Մի կերպ ինձ ստիպեցի և լսեցի ԱԺ կոչվող բալագանում, քպ-ական ստրուկների և նրանց տիրոջ միջև «հարցուպատասխանը»։ Առանց վարանելու, վստահ կարելի է ասել, որ այն հերթական բեմադրությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ստրկատեր-վարչապետը իրեն ուղղվող հարցերի ցանկը նախապես պատրաստում և փոխանցում է ԱԺ քպ-ական ստրուկների մեջ ավագին( ԱԺ խոսնակ), որն էլ ստրուկների միջև բաժանում է հարցերը։ Ամեն անգամ քպ-ական ստրուկներն իրար կոկորդ են կրծում, հարց տալու իրավունք ստանալու համար, քանի որ այն հիանալի հնարավորություն է տիրոջը քծնելու, աչքի ընկնելու համար։

Հետագայում, հատուկ հանձնաժողովը, ավագ ստրուկի նախագահությամբ , ուշադիր լսում և գնահատում է ամեն ստրուկի հարց տալու ընդունակությունը, ոճը, քծնանքի չափն ու մակարդակը։ Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են»,- գրել է Իշխանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին