copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:32 24-05-2023

Նորմալ պետություններում նմանօրինակ սկանդալից հետո բուհի ղեկավարը հրաժարական կտար․ Կարեն Հեքիմյան

«Ցրտադիմացկուն կովերի և Հայաստանի չեղած կադաստրի վկայականի վերաբերյալ Փաշինյան Նիկոլի դարակազմիկ մտքերի ֆոնին, աննկատ մնաց ԵՊՀ-ի դեկաններից մեկի, վերջինիս տեղակալի և մի քանի դասախոսների ձերբակալման լուրը: Ըստ ԱԱԾ-ի, վերջիններս կաշառակերությամբ են զբաղվել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Երբ 2021թ ԵՊՀ-ի ռեկտոր կարգվեց Հ.Հ-ն, գրեթե բոլոր նախկին բարձրաստիճան համալսարանականները կերպարանափոխվեցին՝ նախկիններից դարձան ներկա:

Երբ 2021թ սկսած, իրավապահ մարմիններն ազդարարում էին ԵՊՀ-ում տեղ գտած չարաշահումների մասին, Հ.Հ-ն և վերջինիս կերպարանափոխված թիմը շտապում էին հանրությանը «պարզաբանել», որ չարաշահումները վերաբերում են նախկինների ժամանակահատվածին, իսկ Հ.Հ-ն և վերջինիս կերպարանափոխված թիմն այդ ամենի հետ որևէ կապ չունեն:

Ըստ ԱԱԾ-ի, այսօր ձերբակալված համալսարանական պաշտոնյաները ենթադրյալ հանցանքն իրականացրել են հենց Հ.Հ-ի պաշտոնավարման օրոք: Վերջիններիս՝ «կերպարանափոխված» լինելու կամ չլինելու վերաբերյալ, համեստորեն կլռեմ: Խնդիրն այլ է:

Նորմալ պետություններում նմանօրինակ սկանդալից հետո բուհի ղեկավարը հրաժարական կտար: Սակայն, այս դեպքում, ֆեյսբուքյան գրառումների համար քաղաքացիներին բազմաթիվ անգամ ոստիկանություն «քարշ տվող» ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն իր ղեկավարած կառույցում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների վերաբերյալ լռում է: Լռում են նաև նրա կերպարանափոխված թիմի ներկայացուցիչները:

Ինչու՞ են նրանք լռում: Վարկածներ կան: Սակայն, դրանցից և ոչ մեկը «թիմի» և «թիմապետի» օգտին չեն: Հաշվի առնելով վերջիններիս էությունը, ամենատրամաբանական վարկածը՝ սպասողականությունն է: Նրանք սպասում են հերթական կերպարանափոխությանը, քանզի կերպարանափոխները երբեք հրաժարական չեն տալիս: Նրանց գործը սպասելն է»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը