Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:09 24-05-2023

Մեծ ու ճոխ միջոցառումներից հեռու պահել շրջանավարտներին․ Շիրակի մարզի դպրոցների տնօրեններին հանձնարարական տրվեց

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս ուսումնական տարվա ավարտին տեղի է ունեցել Շիրակի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվել են 2022-2023թթ․ ուսումնական տարվա աշխատանքները, քննարկվել են առաջիկա ավարտական քննությունների կազմակերպչական և այլ կարևոր հարցեր։ Այս մասին հայտնում է Oragir.News-ը։

Շիրակի մարզի դպրոցները ուսումնական տարին ամփոփում են օլիմպիադաներում գրանցած բարձր արդյունքներով։ Հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակցած աշակերտներից չորսն արժանացել են առաջին, հինգը՝ երկրորդ և տասնութը՝ երրորդ կարգի դիպլոմների։

Այս ցուցանիշով Շիրակի մարզը հանրապետությունում երկրորդն է։ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանի փոխանցմամբ՝ հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից: Շիրակցի դպրոցականներն աչքի են ընկել հայոց լեզու և գրականություն առարկայից, անգլերենից, գերմաներենից, ռուսերենից, ինֆորմատիկայից, պատմությունից, հայոց եկեղեցու պատմությունից, քիմիայից, աշխարհագրությունից։



Մյուս հարցը վերաբերվում էր հանրակրթության ոլորտում նոր կարգի փոփոխությանը, ըստ որի միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժները հաջորդ ուսումնական տարվանից այլևս դպրոցներում դասավանդելու իրավունք չեն ունենա։ Խորհրդակցության վերջում անդրադարձ եղավ Վերջին զանգի կամ Վերջին դասի անցկացմանը։

Ամեն տարվա պես տնօրենները հանձնարարականներ ստացան մեծ ու ճոխ միջոցառումներից հեռու պահել շրջանավարտներին։ Ի հեճուկս այդ ամենի, մեզ հասնում են տեղեկություններ, որ դպրոցներում այնուամենայնիվ դրամահավաքներ են կատարվում Վերջին զանգ, Վերջին դաս միջոցառման հետ կապված։



Տարեվերջյան խորհրդակցությունն ավարտվեց ևս մեկ նորամուծության ներկայացմամբ։ Այսուհետ դպրոցները կունենան երկու տնօրեն, մեկը կստանձնի ուսումնական, մյուսը վարչատնտեսական մասերի ղեկավարումը։

Շիրակի մարզում այս մոդելով աշխատում է արդեն 9 դպրոց։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան