Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:00 23-05-2023

Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը բնակարան նվիրեց հենց Ֆորշին

Երևանի ավագանին մայիսի 23-ին նիստին որոշում ընդունեց ժամանակ Վահան Գևորգյանին (Ֆորշ) բնակարան նվիրելու վերաբերյալ։ Բնակարանն անհատույց օտարելու հարցը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։

Ավագանու անդամը նշեց, որ Ֆորշը 10 տարուց ավել է, ինչ բնակվում է վարձակալական հիմունքներով։

ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանն ավագանու նիստի ընթացքում հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը բնակարան տալիս հենց երգիչ Ֆորշին, չէ՞ որ էլի արտիստներ կլինեն, որոնք ոչ բարենպաստ պայմաններում են ապրում։

«Ինչո՞ւ հենց Ֆորշին։ Որքանով ես եմ տեղյակ, Ֆորշի մասնագիտություն ունեցող մարդիկ այդքան վատ ֆինանսական վիճակում չեն, բարձր եկամուտներ են ունենում, ինչո՞ւ որոշեցիք բնակարան նվիրել Ֆորշին։ Չի՞ կարողանում իր միջոցներով բնակարան գնել»,- հարցրեց նա։

Հարցը զեկուցողն ասաց, որ ավագանու անդամն ազատ է, կարող է քվեարկել ինչպես ցանկանում է․ «Այո, շատ արժանավոր գործիչներ կան մշակութային և այլ ոլորտներոմ, ովքեր ապրում են վատ վիճակում, չի բացառում որ ավագանին նախաձեռնի որևէ մի արժանավորի բնակարան նվիրելու հարց։
Բոլոր երևանցիները գիտեն, որ Ֆորշն այս քաղաքի կոլորիտն է»։

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց․ «Մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում ծանր կացության մեջ գտնվող մարդկանց, որ այդ խնդիրն ունեն, հարց հետևյալն է՝ արդյո՞ք մենք այստեղ լուծում ենք սոցիալական հարց, նկատի ունեմ, արդյո՞ք Ֆորշը դժվարանում է, ի վիճակի չէ իր վարձը վճարել։ Քանի որ քաղաքացիներից վերջին օրերին նաև շատ եմ լսել, որ Ֆորշը ակումբ ունի, սրճարան ունի»։

Նուարդ Վարդանյանը պատասխանեց․ «Մենք սոցապ նախարարությունը չենք, մենք քաղաքային իշխանություն ենք և մեր որոշումները ոչ միայն սոցիալական տարր են պարունակում, այլ նաև մշակութային, և ցույց է տալիս երևանցուն, որ քաղաքային իշխանությունը նաև մշակույթին աջակցելու և մշակույթը գնահատելու իրավունք ու կարողություն ունի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին