Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 12:22 23-05-2023

Այս իշխանությունները չեն, որ որոշելու են մեր ժողովրդի ճակատագիրը․ Բագրատ Սրբազան


«Ազատ Արցախ հայաքվե» հանրային քննարկման ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց.

«Մեր գոյության իրավունքն է սեղանի վրա դրված, մեր ինքնությունը, արժեքները, մեր լինելիությունը։ Այստեղ հարցը ոչ թե ինչպես ապրելիւ խնդիրն է, այլ ապրել կամ չապրելու։ Ցեղասպանություն է իրականցվում այս իշխանությունների կողմից։ Ցեղասպանություն բոլոր իմաստներով՝ հոգևոր առումով, մշակութային առումով, քաղաքական առումով, լինելության առումով, և սա, բնականաբար, անընդունելի ու անհանդուրժելի է։

Մեզ ներարկված է անելանելիության, անզորության, անճարակության գաղափարը, և այդ լույնը կամաց-կամաց թափանցել է կարծես մեր մտքերի և հոգիների մեջ։ Այդուհանդերձ մենք կոչված ենք պայքարի՝ վերականգնելու մեր արժանապատվությունը, մեր պատիվը»։

Ըստ Սրբազանի՝ այսօր գողացված է մեր ուրախություն, գողացված են մեր նպատակները, գողացված է մեր լինելիության իրավունքը։

«Մեզ մնում է միայն վերականգնել այդ բոլորը, և ես հավատում եմ, որ մենք կարող ենք անել դա, այս իշխանությունները չեն, որ որիշելու են մեր ճակատագիրը, այս իշխանությունները չեն, որ որոշելու են մեր ազատ ապրելու, մեր սեփական պետությունն ու հայրենիքն ունենալու, մեր ինքնությամբ ապրելու իրավունքը, նրանք չե’ն կարող որոշել»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը