Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:40 22-05-2023

Ես մարդ եմ դարձել ԵՊՀ-ում, և այն արարքը, որը մեղսագրվում է ինձ, սրբապղծություն է

Ամոթանք եմ տալիս բոլոր պետական այն կառույցներին, որոնք մի կողմ դնելով ազգային պետական շահը, մի կողմ դնելով իրենց ինտիտուտցիոնալ պարտականությունները, շահերը, տրվում են քաղաքական պատվերների, քաղաքական ճնշումների թելանդրանքի և հայտնվում են նման խայտառակ վիճակներում։ Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում ասաց Մենուա Սողոմոնյանը, ով մեղադրվում է Մայր բուհից գումար հափշտակելու մեջ։

«ԵՊՀ-ում ես 1998 թվականից եմ և իմ ամբողջ կյանքը կապել եմ ԵՊՀ-ի հետ։ Ես այստեղ անցկացրել եմ իմ լավագույն տարիները և նվիրել եմ իմ առողջությունը, իմ ընտանիքի հաշվին, իմ հարազատների հաշվին, որովհետև ԵՊՀ-ն մեր ազգային ինքնության կերտման կարևորագույն կառույցն է։ Ես մարդ եմ դարձել ԵՊՀ-ում, ես ձևավորվել եմ ԵՊՀ-ում, և այն արարքը, որը մեղսագրվում է ինձ, սրբապղծություն է»։

Ըստ Սողոմոնյանի սա նման է նրան, երբ որ մարդուն մեղադրեն իր ընտանիքին վնաս տալու մեջ, իր ընտանիքից գումար հափշտակելու մեջ։ «Ես երբեք չեմ բարձրաձայնել իմ արած բաների մասին, որովհետև դա նորմալ եմ համարել, որովհետև ոչ մի հայր չի կանգնում էստեղ-էնտեղ ասում, թե իր ընտանիքի համար ինչեր է անում։ Անգամ 100 դրամ շորթվելու պարագայում ես պատրաստ եմ կրել պատասխանատվություն օրենքի ամբողջ խստությամբ»,- հայտարարեց Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի