copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:32 22-05-2023

Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են. Ուկրաինային ԶՈՒ ԳՇ

Ռուսաստանի Դաշնության զորքերը շարունակում են իրենց հիմնական ուժերը կենտրոնացնել Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով։ Այս մասին մայիսի 22-ի առավոտյան ամփոփագրում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, գրում է korrespondent.net-ն։

Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատի նշված հատվածներում տեղի է ունեցել 37 մարտական բախում։ Բախմուտն ու Մարյինկան մարտական գործողությունների էպիկենտրոնում են:

Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են, ասվում է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ամփոփագրում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում պարզաբանել էր Բախմուտի մասին իր խոսքերը՝ նշելով, որ այս պահի դրությամբ քաղաքը հաստատ ամբողջությամբ չի գրավվել ռուսների կողմից։

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին ու ռուսական բանակին՝ Բախմուտի գրավման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը