copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:10 21-05-2023

Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի 1-ին նիստին քննարկվել են մի շարք հավակնոտ նախագծեր

Պատգամավորների պալատի Կիսանդրիների դահլիճում Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը գումարել է իր առաջին նիստը՝ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, քննարկված հարցերի շարքում էին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, միջազգային ասպարեզում համագործակցությունը, եվրոպական օրենսդրության կիրառաման և երկու պետություններում գործող օրենսդրական դաշտերի հետ առնչվող հարցեր։ «Հնագույն քաղաքակրթությունների հիման վրա ձևավորված ընդհանուր պատմական արմատներ ունեցող երկու երկրները բազմաթիվ առնչություններ են ունեցել դարերի ընթացքում։ Մեծ թվով հայեր են հաստատվել Իտալիայում՝ ձևավորելով հայ համայնքի գաղթօջախներ երկրի տարբեր մասերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հավակնոտ նախագծեր, որոնց նպատակն է էլ ավելի խորացնել և ամրապնդել Իտալիայի և Հայաստանի խորհրդարանների միջև թվինինգային ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցությունը»,- հայտարարել է «Լեգա» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, Ֆինանսական հանձնաժհանձնաժողովում խմբակցության ղեկավար, Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը