copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:49 20-05-2023

Այդ ի՞նչ է արել զոհված զինծառայողի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել որդու շիրիմին այցելելու հնարավորությունից. Թաթոյան

Այդ ի՞նչ է արել զոհված զինծառայողի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել Հայրենիքին կյանքը նվիրած իր որդու շիրիմին այցելելու հնարավորությունից` նրան կալանքի տակ պահելով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը:

Կալանքին այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների այսքան մեծ ընտրություն կա օրենքում: Ավելին, Քրեական դատավարության նոր օրենսգիրքը հենց առավել է նրանով, որ նախատեսում է մի քանի խափանման միջոց համակցված, միաժամանակ կիրառելու հնարավորություն: Փաստաբաններն էլ այդ տարբերակներն էին առաջարկել դատարանին սկսած վարչական հսկողությունից ու գրավից, մինչև անգամ տնային կալանք: Այս ամենին էլ գումարվում է առողջական վիճակի, այն կալանքով չվատթարացնելու հարցը:

Կալանքը ծայրահեղ միջոց է, այլ ոչ թե առաջնային տարբերակ: Դրա համար է նաև, որ ամրագրված է կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը վերացնելու դատախազի իրավասությունը, և վարույթի ընթացքը կախված չէ կալանքից:

Իրավական պետության դատարանի կամ թեկուզ իրավապահ մարմնի որոշումը չի կարող անտեսել բարոյական, այն էլ այս աստիճան նվիրական արժեքները:

Չէ՞ որ խոսքը Հայրենիքի պաշտպանության նվիրական գործի համար որդուն կորցրած կնոջ մասին է, ով որդու կորստից հետո պետությունից այդպես էլ չի կարողանում ստանալ իր հարցերի պատասխանները, բողոքի ձայն բարձրացնելու համար արժանապատվությունը բացահայտ նսեմացնող ձևով Եռաբլուրից բերման է ենթարկվում ու որևէ պաշտոնյա դրա համար պատասխանատվություն չի կրում, իսկ հետո էլ հայտնվում է դատական քաշքշուկների մեջ հենց այդ պետության գիտակցված նախաձեռնությամբ:

Սրան գումարած ձերբակալումն ու կալանքն առկա իրավիճակում ավելի են նպաստում ատելության խոսքի աճին ու լարվածությանը հասարակությունում, մարդկանց պառակտմանը:

Էլ չհաշված ահագնացած վիրավորանքները Հայրենիքի համար հերոսաբար ընկած զինվորների ծնողների հասցեին, զոհված զինծառայողների հիշատակի անարգանքը իրական ու կեղծ էջերից, պետության ամրության հիմնարար երաշխիքների` բարոյական արժեքների ոտնահարումն առհասարակ:

Արդարադատությունը հրեշավոր է դառնում և դադարում է մարդուն ծառայելուց, երբ իրավական կանոնները կիրառություն չեն ստանում, իսկ բարոյական արժեքներն անտեսվում ու արհեստական կերպով կտրվում են իրավունքից»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան