copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 20-05-2023

Չավուշօղլուն կարծում է, որ Քըլըչդարօղլուն պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալության Ստամբուլի թղթակիցը։

Չավուշօղլուն շեշտել է, որ ընդդիմադիր գործիչը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանին տրանսպորտային նախագծից բացառելու մտադրության համար, որը նա անվանել էր կյանքի նախագիծ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Քըլըչդարօղլուն խոստացել է նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում իրականացնել Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծը, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։

Քըլըչդարօղլուի ներկայացրած ծրագրով Թուրքիան Չինաստանին կապող ճանապարհն անցնելու է Իրանի Իսլամական Հանրապետության և Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը։ Այս նախաձեռնությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայի և Ադրբեջանի ազգայնական շրջանակների մոտ, ովքեր պնդում են, որ Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը և քարտեզը կազմել է Հայաստանի օգտին։

Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը