Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 19-05-2023

Մեծ յոթնյակի երկրները խոստացել են Ռուսաստանին հյուծելու համար նոր պատժամիջոցներ սահմանել

Մեծ յոթնյակի անդամ երկրների առաջնորդները Ճապոնիայում կայացած հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել, որում խոստացել են Ռուսաստանի դեմ նոր ֆինանսատնտեսական պատժամիջոցներ կիրառել, որպեսզի այդ երկիրը հյուծվի արևմտյան տեխնոլոգիաներին հասանելիության բացակայության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է DW լրատվական գործակալությունը։

Հաղրոդվում է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին վերջ տալ Ուկրաինայում անօրինական, անհիմն և չհրահրված ագրեսիվ պատերազմին։ Կողմերը վերահաստատել են անհրաժեշտության դեպքում Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական օգնություն տրամադրելու հանձնառությունը:

«Մենք ներդնում ենք նոր պատժամիջոցներ և միջոցներ, որոնք կմեծացնեն ծախսերը Ռուսաստանի և նրանց համար, ովքեր աջակցում են նրա պատերազմական ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ:

Մեծ յոթնյակի առաջնորդները միևնույն ժամանակ խոստացել են շարունակել սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունն իրենց երկրների տնտեսություններ։

«Մենք Ռուսաստանին կզրկենք Մեծ յոթնյակի երկրների տեխնոլոգիաներից, արդյունաբերական սարքավորումներից և ծառայություններից, որոնք աջակցում են նրա պատերազմական մեքենային: Մենք կշարունակենք կանխել Ռուսաստանի դեմ մեր միջոցներից խուսափումն ու դրանց շրջանցումը»,- ասվում է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել