copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:35 19-05-2023

Աշոտ Փաշինյանն առերեսումից հետո պնդել է որոշումը․ «Որդիների կանչ» ՀԿ

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, առերեսումից հետո պնդել է իր որոշումը․

«Այսօր ժամը 13:00-ին, միասին, բոլորով հենց հիմիկվանից սկսած լինում ենք ք. Երևանի ը/ի դատարանի Շենգավիթի նտավայրում՝ Կոմիտասի պանթեոնին կից դատարանում։

Այսօր վերջնական քննվելու է Գայանեին ձերբակալման բողոքը։ Հասցե՝ Արշակունյաց պողոտա 24/1։

Չնայած նրան, որ մեր առավոտն ու գիշերը խառնվել են իրար, բայց ամեն դեպքում ուզում ենք բարի լույսը սկսենք շնորհակալական խոսքերով…

Շնորհակալություն այն հոծ բազմությանը, այն մարդկանց տեղատարափին, որ եկան, կանգնեցին ու սատարեցին մեզ…, հավատացեք հոգեբանական աջակցությունը շատ մեծ դեր ունի և մենք երեկ հասկացանք, որ կարծես թե դեռ ամեն ինչ չէ, որ կորած է…

Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք…, սակայն ուզում ենք նշել, որ դեռ պայքարը շարունակվում է ու դեռ չի վերջացել, և կրկին ու կրկին կոչ ենք անում՝ այսօր, ժամը՝ 13:00-ին միանալ մեզ ու այն քաղաքացիներին, որոնք գիշերել են մեզ հետ դատարանի բակում»։

ՀԿ-ից նաև հայտնում են, որ ընդդիմադիր 2 կուսակցությունների պատգամավորները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ երաշխավորելով հերոսածին Գայանեին ազատումը։ Դերասան Հրանտ Թոխատյանը ևս ներկայացրել է միջնորդություն։

«Առերեսումից հետո՝ Ա. Փաշինյանը պնդել է իր դիրքորոշումը։ Տեսնենք, թե այսօր որոշում է կայացնելու երիտասարդ դատավոր Ժորա Չիչոյանը։ Կարծում ենք՝ պետք է հերոս լինի, ինչպիսի հերոս էր Ժորա Մարտիրոսյանը, ում մորը որ պետք է դատի»,- հայտնում են ՀԿ-ից։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ գիշեր ընթացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։ Նիստը շարունակվելու է այսօր ժամը 13։00-ին։
Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում