copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:47 19-05-2023

«Մի քանի տարուց ՀՅԴ-ն կհեռանա քաղաքական ասպարեզից». ՔՊ-ական պատգամավոր․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը պետք է դադարեցվի։ Նա տարբեր տեղերում անկեղծացել է, որ ուզում է նման գործընթաց սկսել։ Իսկ դրա «իրավական հիմքը», ըստ Ասլանյանի, այն է, որ երբ 1998-ին ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է, «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ՀՅԴ-ն պետք է գործունեությունը վերսկսեր համագումար անցկացնելուց հետո, ինչը չի արել։

Հիշեցնենք, որ 1994 թ․ դեկտեմբերի 28-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։

«Այո, Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետեւ հայակործան կազմակերպություն է, եւ դա ես չեմ ասում, դա ասել են իրենց շատուշատ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ հայտնի մարդիկ»,- ասում է Ասլանյանը։

Նա այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ դեռ չի պլանավորում․ «Ես ինձ համար նյութեր եմ հավաքում, որպեսզի ավելին իմանամ այդ կազմակերպության լրտեսական գործունեության մասին։ Սովորաբար քաղաքական կուսակցությունները պետք է համագումարով հաստատեն իրենց գոյությունը։ Իրենք դիտավորյալ «համագումար» բառը հանել են, «համաժողով» բառն են դրել, հիմա պետք է ճշտեմ՝ ինչո՞ւ է կոչվում համաժողով»։
Իսկ ճշգրտումներից հետո կսկսե՞ք կասեցման գործընթաց։
«Եթե ես այնքան նյութեր ունենամ, վստահ լինեմ, որ պետք է, ուրեմն հանդես կգամ, եթե ոչ․․․ եկեք անկեղծ լինենք, սա վերջին անգամն է, որ Դաշնակցությունն արենայում կա։ Ընդամենը մի քանի տարի հետո ՀՅԴ-ն, որպես մեռած կուսակցություն, կհեռանա քաղաքական ասպարեզից»,- ասաց ՔՊ-ականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը