Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 18-05-2023

Նախկին փոխմարզպետը կրկին «ռազբորկաների» կիզակետում է հայտնվել․ փորձում են փրկել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .

«ՀՀ Արագածոտնի արդեն նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին իրավապահների ձեռքից փրկելու համար իշխող թիմը որոշել է նրան ազատել պաշտոնից։ Բանն այն է, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ընտանիքի մտերիմ փոխմարզպետը մարզում «բեսպրիդել» է հաստատել:

Ինչպես հայտնի է, 2021 թվականի հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էր 3 անձ՝ 27-ամյա պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը, որն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից էր, աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում, եւ Սամվել Սանդրոյանը:

Դեպքից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջեւ:
Ըստ այդ լուրերի՝ վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա, որոնք մահացել են։ Գործով կալանավորված է մեկ անձ՝ Արմեն Հովհաննիսյանը:
Այս գործն արդեն մտել է դատարան, ու թեժ նիստեր են սպասվում:
Ուշագրավ է, որ չնայած մամուլում եւ, առհասարակ, գործով շոշափվել է ՔՊ-ական արդեն նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանի անունը, սակայն նախաքննական մարմինը փոխմարզպետին գործով անգամ չի հարցաքննել. կա՛մ հրահանգ է ունեցել նրան չհարցաքննելու եւ գործից մաքրելու, կա՛մ թերացել է: Ու մինչ իրավապահները ավարտ են հայտարարել այս ողբերգական դեպքով, փոխմարզպետը կրկին «ռազբորկաների» կիզակետում է հայտնվել:
Այս անգամ shamshyan.com-ը գրեց՝ մարտի 26-ին միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մասնակիցների մեջ էր Արագածոտնի նախկին փոխմարզպետ, Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Էդգար Փարվանյանը: Այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Բեկո» խանութի դիմաց, ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Է. Փարվանյանի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Գրիգոր Եղիազարյանի միջև: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Է. Փարվանյանը Գ. Եղիազարյանի հասցեին մի քանի անգամ հնչեցրել էր «վիզդ կկտրեմ» արտահայտությունը: Կռիվը շարունակվել էր նաև մի քանի օր անց՝ մայիսի 2-ին։
Նկատենք, որ միջադեպից 1 օր առաջ՝ մարտի 25-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էդգար Փարվանյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից,
այսինքն՝ քաղաքական իշխանությունն իր թիմակցի քրեական վարքը զսպելու համար բավարարվում է միայն նրան պաշտոնից ազատելով։ Նախկինում Նիկոլ Փաշինյանը նման դեպքերի համար անխուսափելի պատիժ էր պահանջում ԱԺ ամբիոնից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել