copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:30 17-05-2023

Էրդողանը կեղծ համաշխարհային առաջնորդ է, որը կողմնորոշված է դեպի Ռուսաստան. Քըլըչդարօղլու

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կեղծ համաշխարհային առաջնորդ է, որը կողմնորոշված է դեպի Ռուսաստան։ Այս մասին Քըլըչդարօղլուն ասել է իր թվիթերյան էջում հրապարակված տեսաուղերձում։

Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ առաջիկայում սպասվող ընտրությունների երկրորդ փուլում չի պատրաստվում պարտվել Էրդողանին։

«Մենք չենք թողնի մեր հայրենիքը կեղծ համաշխարհային առաջնորդին, որը երեկ Մեծ Մերձավոր Արևելքի համանախագահն էր, իսկ այժմ կենտրոնանում է Ռուսաստանի վրա, որի դռան շեմին հենվել ճանկռում է», - ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ավելի վաղ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել էր երկրում ընթացող նախընտրական քարոզարշավին միջամտելու մեջ։ Ի պատասխան Քըլըչդարօղլուի խոսքերի՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան չի միջամտում օտարերկրյա պետությունների ներքին գործերին և ընտրական գործընթացներին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ