copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:03 17-05-2023

Դատարանը մերժել է Ավինյանի՝ Oragir.News-ից պահանջած հայցի ապահովման միջոցը

«Մենք այսօր Oragir.News-ի մասով արդեն իսկ ստացանք որոշում՝ հայցի ապահովման միջնորդությունը մերժելու, հայցադիմումը վարույթ ընդունելու։ Այսինքն՝ սա միակ դեպքն էր մեր երեք դատական հայցերից, որոնք դատարանը հայցի ապահովման միջնորդությունը բավարարել են, մնացած երկուսի մասով մերժել են։ Դրա համար իմաստ չունի միջնորդենք ինչ-որ բան անել, այսպես թե այնպես մերժվելու է մեր միջնորդությունը»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի փաստաբանը՝ Հարություն Հարությունյանը։

Նշենք, որ երեկ փաստաբանը հանդես էր եկել ֆեյբուքյան գրառմամբ։ Նա գրել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ միայն այս տարվա ընթացքում Ավինյանը դատական հայց է ներկայացրել 3 լրատվամիջոցի դեմ։ ՔՊ քաղաքապետի թեկնածուն պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու մասին հայց է ներկայացրել նաև «Օրագիր Մեդիա ՍՊԸ»-ի և «Փաստինֆո» ՍՊԸ-ի դեմ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին