copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:10 16-05-2023

ՆԳ նախարարն այցելել է կրթահամալիր ու հետևել պարեկային ծառայության դասընթացներին

Վահե Ղազարյանը կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթահամալիրում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ներքին գործերի նախարարը հետևել է մայիսի 2-ից մեկնարկած պարեկային ծառայության վերջին՝ 4-րդ հոսքի դասընթացներին։

«Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարների և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասապրոցեսի ընթացքի և ուսումնական ծրագրի մասին։

Հիշեցնենք, որ ՆԳՆ կրթահամալիրում դասընթացներ են անցկացվում պարեկային ծառայության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի ստորաբաժանումների ապագա պարեկների համար։

Դասընթացը տևում է հինգ ամիս, որի ընթացքում սովորողներին դասավանդվում է 24 մոդուլից բաղկացած ուսումնական ծրագիր։ Ուսումնառության վերջին մեկ ամիսը նախատեսված է մասնագիտական պրակտիկայի համար, ինչից հետո պետական ամփոփիչ ատեստավորումը հաղթահարած սովորողները հոկտեմբերից չորս մարզերում կանցնեն ծառայության, և այսպիսով պարեկային ծառայությունը կգործի հանրապետության ողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ