Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:21 16-05-2023

Ով է ում վրա հարձակվում․ շները երեխաների՞, թե՞ հակառակը

Շատ ծնողներ դժգոհում են, որ քաղաքում շները հարձակվում կամ կծում են իրենց երեխաներին։

Չիմանալով կենդանու վարքագծի իրական պատճառը՝ հաճախ իրենց երեխաներին «պաշտպանելու» համար տարբեր միջոցներով վերացնում են տվյալ կենդանիներին։

Ճիշտ է, կենդանասերների ջանքերի շնորհիվ, վերջին շրջանում քրեորեն պատժելի է դարձել նման արարքները, սակայն, չենք կարող հաստատել, որ կենդանիների բռնության և սպանության դեպքերը նվազել են։

Ժամեր առաջ համացանցում տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են երկու տղաներ անցնում քնած շան կողքով։

Նրանցից մեկը մյուսին հրելով գցում է քնած շան վրա։ Շունը հանկարծակիի գալով հաչում է և կծում տղային։

Այս ամենը տեսանկարահանվել է և տարածում գտել՝ առաջացնելով կենդանասերների դժգոհությունը։ Նրանք ծնողներից պահանջում են համապատասխան դաստիարակություն և վերաբերմունք կենդանիների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը