copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 15-05-2023

Էրդողանը դեռևս չի հաղթել նախագահական ընտրություններում, սակայն Ալիևը շտապել է շնորհավորել նրան

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս չի հաղթել նախագահական ընտրություններում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապել է շնորհավորել վերջինիս։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ալիևը զանգահարել է Էրդողանին և շնորհավորել նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստանալու կապակցությամբ։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան մեծ առաջընթաց է ապրել։ Նրա խոսքով՝ դրա դրսևորումը այս ընտրություններում թուրք ժողովրդի կողմից իր առաջնորդի նկատմամբ ցուցաբերված վստահությունն է։

Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին հետաքրքրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ երկու երկրների միջև բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները մշտական ​​են և անսասան։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այս պահի դրությամբ հրապարակված արդյունքների համաձայն՝ նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին և ամենայն հավանականությամբ նախագահի ընտրությունը կտեղափոխվի երկրորդ փուլ։ Ներկա պահին Էրդողանը ստացել է ձայների 49.42%-ը, իսկ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.95%-ը։ Ծագումով ադրբեջանցի Սինան Օղանի օգտին քվեարկել է ընտրողների 5.20%-ը, իսկ ընդդիմադիր գործիչ Մուհարեմ Ինջեն, ով ինքնաբացարկ էր հայտնել, սակայն նրա անունը մնացել էր քվեաթերթիկներում ստացել է ձայների 0.43%-ը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է՝ ձայների հստակ առավելությամբ։ Ներկայումս ձայների հաշվարկը մոտենում է ավարտին, մնացել է միայն արտասահմանյան քվեարկության արդյունքների որոշ մասի ամփոփումը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը