copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 13-05-2023

Թուրքիայում հարցումների միջինացված տվյալներով առաջատարը ընդդիմության թեկնածուն է

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում տարբեր հետազոտական ընկերությունների կողմից շարունակվում է հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների հրապարակումը։ Ermenihaber-ն ուսումնասիրել է Թուրքիայում գործող մի շարք հետազոտական ընկերությունների կողմից մայիսի ամսվա ընթացքում իրականացված սոցհարցումների տվյալները և ներկայցրել դրանց միջինացված տվյալները։

Նախագահական ընտրություններին ի սկզբանե մասնակցում էր չորս թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որի շուրջ միավորվել է Թուրքիայի ընդդիմության ազդեցիկ հատվածը, նախորդ նախագահական ընտրություններում (2018) Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, «Նախնի» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։ Սակայն նախօրեին իր Մուհարեմ Ինջեն ինքնաբացարկ է հայտնել, ինչը մի շարք փորձագետների համոզմամբ բխում է Քըլըչդարօղլուի շահերից։

Թուրքիայում գործող 12 հետազոտական ընկերությունների (SER-AR, ORC, MAK, AVRASYA, SAROS, ARTI BIR, KONDA, AREA, GENAR, OPTIMAR, ALF, ADA) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ Էրդողանի միջինացված վարկանիշը կազմում է 46.15%, իսկ Քըլըչդարօղլուինը՝ 48.83%։

Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50%+1 ձայն, ընտրության երկրորդ փուլ է կայանալու և մրցելու են ամենաբարձր ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա հետազոտական 10 կենտրոնի (KONDA, ORC, YÖNEYLEM, AVRASYA, MAK, AREA, ALF, METROPOLL, GENAR, SAROS) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքն ունի 43.97% վարկանիշ, «Ազգ» դաշինքը՝ 39,55% վարկանիշ, «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 11.75% ։

«Ժողովուրդ» դաշինքն ընդգրկում է Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում, գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող Ազգայնական շարժում, Նոր բարօրություն և Մեծ միասնություն կուսակցությունները: Ազգ դաշինքի կազմում ընդգրկված են Հանրապետական-ժողովրդական, Լավ, Ժողովրդավարություն և առաջընթաց, Երջանկություն, Ապագա, Ժողովրդավարական» կուսակցությունները։ Աշխատանք և ազատություն դաշինքի մեջ են մտնում Կանաչների և ձախ ապագա, (կարճ՝ Կանաչ ձախ), Թուրքիայի աշխատավորական, Աշխատանք կուսակցությունները։ Կանաչ Ձախ կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը փակման վտանգի տակ է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ