Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 13-05-2023

Վրաստանի ընդդիմությունը պնդում է՝ իշխանությունները սկսել են արտաքին քաղաքականության փոփոխության վերջին փուլը

Վրաստանում գործող վեց ընդդիմադիր կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում պնդել են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է երկրի արտաքին քաղաքականության փոփոխության վերջին փուլը։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Հատկանշական է, որ հայտարարությունում իշխող կուսակցությունը հիշատակվել է որպես «Ռուսական երազանք»։

«Մենք՝ Վրաստանի ժողովրդավարական, արևմտամետ քաղաքական կուսակցություններս, կանենք ամեն ինչ՝ այս ռեժիմը ժողովրդավարական ճանապարհով փոխելու, Վրաստանը միջազգային մեկուսացումից և ազատության և պետական ​​ինքնիշխանության դեմ Ռուսաստանի ոտնձգություններից պաշտպանելու համար, որպեսզի մեր երկիրը, որը գտնվում է պատմության խաչմերուկում, անշրջելիորեն կբռնի դեօկուպացիայի ճանապարհը, ճանապարհը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վտանգել է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ապագան և ստեղծել է երկրի միջազգային մեկուսացման իրական վտանգ, ինչը Վրաստանը թողնում է Ռուսաստանի ազդեցության տարածքում և մեծացնում է նրա կողմից կրկնվող ագրեսիայի ռիսկերը։

Ընդդիմադիր կուսակցությունների համոզմամբ՝ Վրաստանի կառավարությունը ստում է, երբ ասում է, որ Ռուսաստանի հետ միասին որոշել է ուղիղ ավիաչվերթներ կատարել՝ ուժեղացնելու վրացական տնտեսությունը և խորացնելու հայրենակիցների կապը հայրենիքի հետ։ «Պուտինի և Իվանիշվիլիի այս որոշման պատճառով Վրաստանը բացահայտորեն դեմ է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների քաղաքականությանը, իսկ կառավարությունը՝ նաև Ուկրաինային, որը պայքարում է քաղաքակիրթ աշխարհի ազատության համար»,- ասվում է հայտարարության մեջ։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել