copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:13 12-05-2023

Սյունիքի մարզպետն այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ եղավ համայնքի Խոզնավար գյուղում։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Մարզի ղեկավարն այցելել է գյուղի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և բուժկետ, ծանոթացել դրանց գործունեությանը, պայմաններին ու խնդիրներին։

Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկները։
Վաղը մարզպետը կայցելի Վաղատուր և Խնածախ գյուղեր։