copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 12-05-2023

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդունել է Իգոր Խովաևին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Բանակցությունների ընթացքում Բայրամովն ուշադրություն է հրավիրել խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշման և առաջնահերթությունների, ինչպես նաև ապագա ակնկալիքների վրա։

Վերջինս մինույն ժամանակ ներկայացրել է այսպես կոչված «Հայաստանի սադրիչ քայերը, որոնք խաթարում են խաղաղ գործընթացն ու բանակցությունները»։

Խովաևն ընդգծել է, որ շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է այս ուղղությամբ ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր