copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 12-05-2023

Պուտինի և Էրդողանի բարեկամությունը նպաստել է Ղարաբաղի հարցում առկա «անիրավությունը» վերացնելուն. Յըլդըրըմ

Թուրքիայում ավարտին մոտեցող նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արցախյան հակամարտության և 44-օրյա պատերազմում Անկարայի կողմից Բաքվին ցուցաբերված աջակցության թեման շարունակվում է ակտիվորեն շահարկվել։

Մասնավորապես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, երկիր նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական բարեկամությունը մեծ ներդրում է ունեցել Ղարաբաղի հարցում առկա «անիրավությունը» վերացնելու հարցում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին Յըլդըրըմն ասել է թուրքական Haber Global հեռուստաընկերության եթերում։

Նա անդրադարձել է Էրդղոանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած տրանսպորտային նախագծին, որը շրջանցում է Ադրբեջանը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ինչպես նաև Արցախի հարցին՝ առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ։ «Ուզում եմ ասել, որ առաջինը՝ պարոն Քեմալի ներկայացրածը նոր բան չէ, երկրորդը՝ երթուղին, որը թյուրքական պետությունների օգտին է, չի շրջանցում Ադրբեջանը, Ադրբեջանից Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Աֆղանստան և Չինաստան հասնող ամենաէկոնոմիկ Բաքու-Թբիլիսի-Կարս Միջին միջանցքի երթուղին է։ Եվ այդ երթուղին շատ ակտիվ այժմ օգտագործվում է»,- ասել է նա։

Թուրքիայի նախկին վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքը Քըլըչդարօղլուի ներկայացրած այդ նախագծին, պնդել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը փորձել է իբր խոչընդոտել Հայաստանը՝ ազդեցություն գործելով Ռուսաստանի վրա, այնուհետև՝ ԱՄՆ-ն, սակայն իրենք մեծ պայքար են մղել։ Նրա խոսքով՝ զարմանալի բան չկա և այդ միջանցքի նախագիծը ուղղակի տվել են Քըլըչդարօղլուին, իսկ նա մեծ ոգևորությամբ ներկայացրել է այն։

«Սակայն առանց Ադրբեջանի թյուրքական աշխարհ հնարավոր չէ պատկերացնել։ Տեսե՛ք, բռնագրավումից Ղարաբաղի ազատագրման ընթացքում «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության (ՀԺԿ) պաշտոնատար անձինք ի՞նչ ասացին։ Ասացին, որ Թուրքիան ջիհադիստներին այնտեղ է ուղարկում և Ադրբեջանի հետ միասին պատերազմել է տալիս։ Այսինքն մեզ որոշ իմաստով մեղադրանքներ ներկայացրին, թե ահաբեկչական կազմակերպություններն օգտագործում է, պատերազմել է տալիս հայերի դեմ»,- հայտարարել է նա։

Թուրք գործիչը միևնույն ժամանակ նշել է, որ այս մասին հայտնել են ՀԺԿ-ում կարևոր դիվանագիտական պաշտոններ զբաղեցրած մարդիկ։

«Արդյունքում Ղարաբաղի պատերազմի հաղթանակը, անիրավացի բռնագրավում էր, այդ բռնագրավման ավարտի հետ միասին Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ինքնավստահությունը մեծացավ և Թուրքիայի նկատմամբ նրանց մոտեցումը փոխվեց։

Տեսե՛ք, Ղարաբաղի ազատագրման գործը, եթե գլխին Էրդողանը չլիներ, երբեք հնարավոր չէր լինի։ Ուզում եմ սա ընդգծել, որ մեր հարգարժան նախագահի՝ հարգարժան Պուտինի հետ ունեցած սերտ անձնական բարեկամությունն այս անիրավության վերացման հարցում մեծ ներդրում է ունեցել։ Սա ասում եմ, քանի որ կան մանրամասներ, որոնք գիտեմ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը