copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 12-05-2023

Հովիկ Աղազարյանը նոր բնակարան է ձեռք բերել. չքավոր պատգամավորն օրեցօր հարստանում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ վարձով է բնակվում, նոր բնակարան է ձեռք բերել «Անի» թաղամասում: Մեզ հետ զրույցում պատգամավորը չհերքեց այս տեղեկությունը` նշելով, որ բնակարանը հիփոթեքով է ձեռք բերել 2 տարի առաջ: «90-ականներին էլ ես պատգամավոր էի, մինչ պատգամավոր դառնալս 5 տարի բնակարանի հերթի մեջ եմ եղել, հետո պատգամավոր դարձա, ընդդիմադիր խմբակցության՝ ՀՅԴ անդամ էի, ու էլ չստացա բնակարան:

2020թ.-ին նոր կառուցվող շենքում բնակարան գնեցինք հիփոթեքով. հիմա ես, տղաներս, կինս, թոռնիկս այդ բնակարանում ենք ապրում, մեր հնարավորություննները թույլ տալիս են, որ կարողանանք հիփոթեքային վարկը մարել»,-մեզ հետ զրույցում ասաց Աղազարյանը: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորի որդիներն էլ պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում. պատգամավորի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը, Նոր Նորքի թաղապետի տեղակալն է, իսկ մյուս որդին ՊԵԿ-ում է աշխատում:

Ինչ վերաբերում է որդու փոխթաղապետ նշանակվելուն՝ Աղազարյանը կարծում է, որ իր տղան, ընդունակությունների համեմատ, ցածր պաշտոն է զբաղեցնում. «Դա արդյունք է այն բանի, որ նա երկար ժամանակ է՝ մեր թիմի կողքին է: Այն պաշտոնյաները, որոնք իրավասու են պաշտոնների նշանակելու, նկատել են նրա ընդունակությունները: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում աշխատող իմ որդուն, նա մեկ տարուց ավելի աշխատել է այնտեղ, երբ քննություն պետք է լիներ, նա չհաղթահարեց շեմը. վաղուց դուրս է եկել ՊԵԿ-ից, այնտեղ չի աշխատում»,-ասաց Հովիկ Աղազարյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին