copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:09 12-05-2023

Բոլորը լծվել են ակադեմիական քաղաքը կյանքի կոչելու ծրագրին. հրահանգ կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ լծվել են ակադեմիական քաղաքը կյանքի կոչելու գործին:

Ըստ այդմ, Արայիկ Հարությունյանը ներքին կարգով նամակներ է ուղարկել Հայաստանում գործող բոլոր կրթական հաստատություններին, որպեսզի վերջիններս որոշ ժամանակով դադարեցնեն այժմ իրականացվող մի քանի ծրագրերը եւ զբաղվեն ակադեմիական քաղաքի աշխատանքներով: Այսինքն՝ իշխանությունների գերնպատակն այս պահին կրթության ոլորտում ակադեմիական քաղաքի ստեղծումն է:

Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ կրթական ոլորտում կյանքը կանգնեցրել են ու զբաղվում են հիմնականում ակադեմիական քաղաքի ստեղծման հարցով: Այժմ միայն դիմորդների ընդունելությունն է ակտիվ ընթանում, սակայն մյուս ուղղություններով ոչինչ չի արվում: Կարող ենք ասել,որ մի քանի բուհեր են, որ այժմ ունեն դիմորդներ, իսկ մարզային բուհերի շատ մասնաճյուղերում դիմորդներ չկան: Սակայն սա, կարծես թե, այնքան էլ չի անհանգստացնում իշխանություններին, եւ իրենք զբաղված են կրթության ոլորտի բարեփոխումներով. ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները բաժանել են ոլորտների, ստեղծել հիմնադրամ, որն էլ գերծանրաբեռնված աշխատում է, որ կյանքի կոչի իշխանությունների ծրագիրը:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց հիմնադրամի նախագահ Արմեն Սիմոնյանին, սակայն նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նկատենք, որ պլանավորված ակադեմիական քաղաքի ստեղծումը կոմունիկացիոն, քաղաքային պլանավորման եւ այլ հարցերում լրջագույն խնդիրներ է ստեղծելու, մասնավորապես, որ նույն ժամին միանգամից մի քանի հազար մարդիկ պետք է հասնեն դասի՝ դասախոսներն ու ուսանողները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել