copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:03 10-05-2023

Սյունիքի մարզպետին Տեղ համայնքի բնակիչները ներկայացրել են հակառակորդի առաջխաղացման հետևանքները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր սկսել է այցերն ու հանդիպումները Տեղ համայնքում։ Մարզպետը կլինի բոլոր բնակավայրերում, նաև քաղաքացիների ընդունելություն կկատարի։

Առավոտյան Ռ․Ղուկասյանը համայնքապետարանում հանդիպել է Տեղ համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին։

Մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները։

Ներկայացնելով շրջայցի նպատակները՝ Ռ․Ղուկասյանը նշել է․

«Որպեսզի ճիշտ կառավարենք, բնակիչներն իրենք տեղերից պետք է բարձրաձայնեն խնդիրների մասին, իսկ մենք պարտավոր ենք տարբերակներ առաջարկել ու ձգտել լուծել դրանք»։

Ավագանու անդամները մի շարք հարցերի մասին են բարձրաձայնել, որոնք հիմնականում վերաբերում էին վարելահողերին, այն հողատարածքների ու արդեն կատարած ցանքսերի փոխհատուցմանը, որոնք օգտագործել չեն կարողանում, սուբվենցիոն ծրագրերին, կաթի մթերմանը, կոյուղու կառուցմանը և այլն։

Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Ղուկասյանն այցելել է համայնքի Արավուս բնակավայր, շրջել գյուղում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու խնդիրներին։ Արավուսցիների հետ հանդիպմանը վերջիններս մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք մասնավորապես առնչվում էին անվտանգությանը, մանկապարտեզ բացելուն, տների սեփականաշնորհման վկայականներին, հանդիսությունների սրահի նորոգմանը, աշխատատեղերին, բուժսպասարկմանը և այլն։ Ռոբերտ Ղուկասյանը այցելել է նաև Արավուսի տարրական դպրոց, եղել գյուղում գործող ջերմոցում՝ ծանոթանալով դրա գործունեությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ