copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:40 09-05-2023

Ալիևն օկուպացված Շուշիում բացել է Աթաթուրքի անվան փողոցի ցուցանակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք, որտեղ բացել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անվան փողոցի ցուցանակը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ օկուպացված բերդաքաղաքում այսպես կոչված Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քարիմովը Ալիևին տեղեկացրել է փողոցում իրականացվելիք «վերականգնման և վերակառուցման», հասարակական և սննդի օբյեկտների ստեղծման մասին։ Նրա խոսքով՝ փողոցի երկարությունը 714 մետր է, լայնությունը՝ 11 մետր։

Միևնույն ժամանակ Ալիևը իրականացրել է Շուշիի Ղարաբաղ փողոցում կառուցվելիք ոչ բնակելի շենքի հիմնարկեքը։

Նշվում է, որ Ղարաբաղի փողոցում կառուցվելիք բնակելի շենքի ընդհանուր մակերեսը կկազմի 5400 քմ։ Այնուհետև Ադրբեջանի նախագահը իրականացրել է Ղարաբաղի փողոցում կառուցվելիք ոչ բնակելի շենքի հիմնարկեքի արարողությունը։

Հիշեցնենք, որ օկուպացված Շուշիում Աթաթուրքի անունով է վերանվանվել Արամ Մանուկյանի անվան փողոցը, ով համարվում է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թ) հիմնադիրը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի