Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:18 09-05-2023

Հույսս չեմ կտրում, մենք անպայման Հադրութն էլ, Շուշին էլ վերցնելու ենք. Նիկոլայ Ավանեսյան

Ինձ համար մեծ նշանակություն ունի տոնը նախ այն պատճառով, որ Հայրենական պատերազմին մասնակցել են հայ ազգի ներկայացուցիչները։ Ունենք 107 հերոս, 27 փառքի շքանշանակիր, որոնք հավասար են հերոսի կոչմանը։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ վետերանների Աջափնյակ շրջանի խորհրդի նախագահ, գնդապետ Նիկոլայ Ավանեսյանը։

«Դրանից հետո սկսվեց մեր արցախյան պատերազմը` 1991-1994թթ.։ Այն ինձ համար մեծ նշանակություն ունի և ես հակված եմ միշտ մասնակցել։ Մենք սպեցիֆիկ ազգ ենք, որը հաղթանակ է տարել և՛ Հայրենական պատերազմում, և՛ Արցախյան ազատամարտում։ Ցավոք, մենք հիմա շատ վատ վիճակում ենք, որը ես չէի ցանկանա։ Բայց հույսս չեմ կտրում, մենք անպայման Հադրութն էլ, Շուշին էլ, և հակառակորդին հանձնած մյուս տարածքները հետ ենք վերցնելու»։

Դիտարկմանը, որ շատերը հիմա կարծում են, թե տոնը եռատոն անվանելու իմաստ այլևս չկա, Ավանեսյանն ասաց, որ այդ կարծիքին չէ, ազգը ոչ մի անգամ չպետք է կոտրվի։

Հարցին` ողջ ռեսուրսն օգտագործվե՞լ է արցախյան վերջին պատերազմի ժամանակ, գնդապետը պատասխանեց. «Օգտագործվեց ոչ համաչափ, ոչ նպատակային»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել