copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 11:08 08-05-2023

Շուշին է մեր նոր պայքարի ու հաղթանակի ուժն ու փարոսը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Շուշին․․․ Հայ մարդու պայքարի խորհուրդն էր ազատագրված Շուշին։ Շուշին հաղթանակի խորհուրդն էր։ Այն հաղթանակի, որից, ցավոք, մենք չուժեղացանք, այն չդարձրինք մեզ համար փարոս, չդարձրինք մեր հզորացման հիմքը, դասեր չքաղեցինք ու չուժեղացանք։

Նժդեհի մարգարեական խոսքերն են՝ «Ժողովրդի վտանգված ապագան վերականգնելու խաղաթուղթը վերադաստիարակվելն է», ասել է թե՝ հենց դասեր քաղելը։ Մենք մեր հաղթանակից դասեր չքաղեցինք, բայց գոնե պարտությունից՝ պարտավոր ենք։

Ու հենց Շուշին նորից պիտի դառնա պայքարի խորհուրդը և դառնա նաև հենց ինքը՝ պայքարը։ Այն պայքարը, որը պիտի լինի մեր նպատակը, նոր հաղթանակներ կերտելու զենքը, մեր սերունդներին կորսված հայրենիք վերադարձնելու միակ միջոցը։

Շուշին այն կորուստն է, որի հետ հաշտ ապրել չի լինի և չի կարելի։ Սա այն կորուստն է, որը հետ է վերադառնալու միասնական ու գաղափարական պայքարով…բոլորիս պայքարով։
Շուշին է մեր նոր պայքարի ու հաղթանակի ուժն ու փարոսը»։

Գրառմանը կից նա հրապարակել է լուսանկար․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին