copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 06-05-2023

Թուրքիայի ընդդիմությունը հաղթանակի դեպքում կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցություններից բաղկացած «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ունալ Չևիքյոզը հայտարարել է, որ դաշինքն աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացին և ընտրություններում հաղթանակի պարագայում կփորձի հնարավորինս շուտ հավանություն տալ Ստոկհոլմի հայտին։ Այս մասին Չևիքյոզն ասել է Sveriges ռադիոկայանին տված հարցազրույցում։

Քըլըչդարօղլուի խորհրդականը շեշտել է, որ Թուրքիայի նոր կառավարությունը կփորձի իրագործել պլանը մինչև Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, որը կկայանա հունիսին՝ Վիլնյուսում։ «Այստեղ պետք է զգուշացնեմ, որ դա պայմանավորված է օրացույցով, բայց մենք հույս ունենք, որ գործընթացը կավարտվի մինչև Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկը։ Նոր կառավարությունը նման մտադրություն կունենա»,- ասել է նա։

Թուրք գործիչը նշել է, որ գործընթացին կարող է խոչընդոտել միայն այն հանգամանքը, որ ընտրություններից հետո որոշ ժամանակ է պահանջվում նոր խորհրդարանի ձևավորման և հանրապետության նախագահի փոփոխության համար։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ վեց կուսակցություններից բաղկացած դաշինքը դեռևս դրական արդյունքի հույս ունի։

«Գործընթացները կարող են որոշակի ժամանակ տևել։ Եվ հարցն այն է, թե արդյոք մոտեցող գագաթնաժողովից մենք կհայտնվե՞նք ճնշման տակ։ Եկեք սեղմենք բռունցքներս և հուսանք դրական արդյունքի: Եթե ​​մենք ավելի շատ ժամանակ ունենայինք, ես կարող էի ավելի վստահ խոսել և ավելի ամուր խոստումներ տալ»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն կունենա միայն այն դեպքում, եթե կատարի ահաբեկչական գործողություններին համատեղ հակազդելու Թուրքիայի հիմնական պահանջը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի