copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:03 06-05-2023

Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

Մայիսի 6-ին՝ ժամը 13:41-ին, Արցախի ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում օձ է հայտնվել։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարարական մասի ծառայողները։ Փրկարարները սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից, օձերը ակտիվանում են հիմնականում մայիս ամսին: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է՝ սողունների հանդիպելիս անմիջապես զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին։ Ինքնուրույն, ձեռքի միջոցներով մի’ փորձեք բռնել կամ սպանել սողունին, հետևանքները կարող են անդառնալի լինել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել