copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:49 06-05-2023

Զրոյական արդյունքով այց․ քիչ էր մնում շնորհակալություն հայտնվեր Հայոց ցեղասպանության համար

«Զրոյական արդյունքով այց, որտեղ քիչ էր մնում՝ շնորհակալություն հայտնվեր Հայոց ցեղասպանության համար։ Այց, որտեղ հեթական անգամ մեր ազգային արժանապատվությունը նսեմացվեց, երբ Ալեն Սիմոնյանն սկսեց արդարանալ «Նեմեսիսի» արձանի համար՝ ասելով, որ դա պետական քաղաքականություն չէր այլ տեղական ինքնակառավարման մարմնի, ինչ որ համայնքապետարանի ինքնագործունեություն է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցի անդյունքներին:

«Սա այց էր, որը ոչինչ չտվեց Հայաստանին, այլ հերթական անգամ արձանագրեց մեր նսեմացումը, հերթական անգամ արձանագրեց Հայաստանի արժանապատվության ոտնահարումը։ Այսինքն, Թուրքիայում կարող են լինել Էնվերի և Թալեաթի անունովփողոցներ, հրապարակներ, իսկ Հայաստանում չի՞ կարող լինել «Նեմեսես» արձան, և դրա համար երկրի երկրորդ դեմքը պետք է գնա ու ներողություն խնդրի՞։ Սա ներողություն էր, թե կներեք, որ մենք առհասարակ Ցեղասպանության հարց ենք բարձրացրել»։

Զոհրաբյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը հսկայական գումարներ է հատկացրել Ցեղասպանության հուշահամալիրը վերանորոգելու համար։

«Ես լրջագույն հիմքեր ունեմ կասկածելու, որ դրա վերանորոգման անվան տակ հուշահամալիրը քանդվելու է ու դրա տեղը մաքսիմում մի «պուլպուլակ» է դրվելու կամ ինչ-որ անորոշ կիսասիմվոլիկ բան։ Դրանով ավարտվելու է ամեն բան»։

Նա նաև կասկած հայտնեց այն առնչությամբ, որ Թուրքիան կրկին պահանջ է դրել, որ բոլոր բնակավայրերում Սողոմոն Թեհլերհանի արձանները քանդեն, այդ թվում՝ «Նեմեսիսի» արձանը։

«Կարծում եմ, առաջիկայում մենք բուլդոզերաքանդման պրոցեսների ականատես կլինենք»։

Անդրադառնալով օրակարգին՝ նա ընդգծեց, որ այնտեղ որևէ օրակարգ չկար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել