copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:41 09-06-2023

Կասկածելի տենդեր՝ հայտնի արդյունքով. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսուհետ քննչական գործողությունները՝ առերեսումներ, հարցաքննություններ, պետք է տեսանկարահանվեն: Օրենքի այդ պահանջն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից: 3 կառույց` Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն եւ Հակակոռուպցիոն կոմիտեն, այդ սարքերը ձեռք բերելու համար տենդեր են հայտարարել: Քննչական կոմիտեն՝ 240 միլիոն դրամի, հակակոռուպցիոնը` 20 միլիոնի, ԱԱԾ-ն` 10: Քննչական կոմիտեի մրցույթի առաջին փուլին մասնակցել է 5 կազմակերպություն, երկրորդին` միայն մեկը: Ինչո՞ւ: Մասնակցողներն ուշացումով տեղեկացել են, որ տեսախցիկների այնպիսի տեխնիկական բնութագիր է սահմանվել, որն իրականացման ենթակա չէ, տնտեսվարողները փաստի առաջ են կանգնել, որովհետեւ նման տեսախցիկներ իրենց հայտնի չեն եղել, եւ նման գներով էլ հնարավոր չի եղել դրանք ձեռք բերել։

Մասնավորապես, տեխնիկական բնութագրում նշված է, որ տեսախցիկները պետք է տեսաձայնագրման 140 աստիճան հորիզոնական անկյուն ունենան, այսինքն՝ նկարահանեն 140 աստիճան անկյան տակ, ինչն անիմաստ է, որովհետեւ կարիք չկա սենյակի հեռավոր անկյունները նկարահանել, եթե կոնկրետ մարդու հարցաքննություն ես ուզում նկարահանել։ Տենդերի 2-րդ փուլում հաղթող է ճանաչվել «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն` «Վեստա» ապրանքանիշի տակ գործող: Այս ընկերության հետ արդեն 167 մլն 640 հազար դրամի պայմանագիր է կնքվել, որի դիմաց Քննչական կոմիտեին պետք է մատակարարվի 942 հատ տեսախցիկ․ 1 միավորի գինը՝ 178 հազար դրամ։

Ըստ պայմանագրի՝ մատակարարվող տեսախցիկները չինական արտադրության են, ապրանքանիշը՝ Spectre7 china jinda INT'L։ Սակայն ե՛ւ «Վեստայի» մրցակիցները, ե՛ւ մենք փորձեցինք համացանցում որոնել, թե ինչ տեխնիկական բնութագիր ունեն այդ տեսախցիկները եւ արդյո՞ք իսկապես նկարում են 140 աստիճան անկյան տակ, սակայն նման ապրանքանիշի տեսախցիկներ չհաջողվեց գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել