copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:30 05-05-2023

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն ավարտվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգության ոլորտում իրականացվող քայլերին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, «իԳործ» ծրագրի շրջանակում և այլ ծրագրերով Սփյուռքի մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավման հնարավորություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներին:

Վարչապետ Փաշինյանը Պրահայում ծաղիկներ է խոնարհել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ:

Այցի շրջանակում վարչապետը Պրահայում այցելել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի տարածաշրջանային գլխամաս:

Տնօրեն Ջեյմի Ֆլայի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռադիոկայանի հայկական ծառայությանը:
Վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն ավարտվել է:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում