copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:37 05-05-2023

Ես ոչինչ չեմ կարող ասել. «Դոգի» փաստաբան

«Ես ստորագրություն եմ տվել նախաքննության տեղեկություն չհայտնել։ Հետևաբար ես որևէ հայտարարություն չունեմ անելու»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ Մնացական Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն նոր մանրամասներ էր հայտնել «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի և նույն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի գործի վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ ասվում է ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Հանրային ձայն» կուսակցության նախագահի միջոցով այլ անձի արատավորելու և ներդրված գումարները վերադարձնելուն հարկադրելու պատրվակով Երևան քաղաքի բնակիչ, 1980 թ. ծնված Հայկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև նույն անձի կողմից մի շարք քաղաքացիների գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքերի վերաբերյալ նախաքննությունը:

Նշենք, որ Հայկ Խաչատրյանն այսօր կալանավորվել է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին