copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 05-05-2023

Քաղաքացին ընդդեմ Հովիկ Աղազարյանի. կդիմի Ազգային ժողով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքացի Տաթեւ Վիրաբյանը պատրաստվում է դիմում ներկայացնել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը: Այս մասին օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Արցախի բնակիչ, լրագրող Տաթեւ Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաեւ սոցիալական ցանցի իր էջում:

Եվ չնայած պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս: Եվ, ահա, Տաթեւ Վիրաբյանը գործուն քայլերի է դիմում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում