copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:21 04-05-2023

Արցախում փաստացի ապրող ու չաշխատող անձինք կստանան 40-50 հազար դրամական աջակցություն

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության առաջարկությամբ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «ԱՀ շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացման նոր սոցիալական ծրագիր» օրակարգով, որում հայտարարվել է նոր սոցիալական ծրագիր սկսելու մասին։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը, պատգամավորներ:

«Խորհրդարանական լսումները վարել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Քննարկվել է շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված նոր սոցիալական ծրագիր:

Պետնախարարը հավաստիացրել է, որ Կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջափակման ընթացքում ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների հաղթահարման համար: Նոր ծրագրի շահառուների ցանկում, նախնական տվյալներով, կընդգրկվեն Արցախում փաստացի ապրող և չաշխատող անձինք՝ ներառյալ երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ:

Գուրգեն Ներսիսյանի խոսքով ՝ ծրագրի շահառուներին կցուցաբերվի 40-50 հազար դրամական աջակցություն: Ծրագրի շարունակականության արդիականությունը կորոշվի յուրաքանաչյուր ամսվա ավարտից հետո:

Այնուհետև լսումներն անցել են հարց ու պատասխանի ձևաչափով: Պատգամավորների կողմից հնչել են հարցեր, առաջարկություններ ծրագրի կազմակերպման ընթացակարգի, դիմումների ընդունման կարգի, հնարավոր խնդիրներից խուսափելու և ծրագրին առնչվող այլ հարցերի շուրջ:

Պետնախարարը նշել է, որ ծրագիրը կյանքի կկոչվի մայիսից, իսկ Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի շահառուները աջակցությունից օգտվեն հունիսի սկզբին:
Լսումներին ներկայացված նոր սոցիալական ծրագիրը հավանության է արժանացել խորհրդարանականների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում