Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:23 18-07-2023

Մանկահասակ երեխաների մայրերը հացադուլ են անում՝ ի աջակցություն Արցախում ապրող երեխաների

Արցախյան երրորդ պատերազմից հետո տեղահանված և այսօր Երևանում ապրող Սաիդա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես իմ փոքրիկի հետ ՄԱԿ գրասենյակի մոտ ենք։ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ երեկվանից մեկնարկած նստացույց-հացադուլին այսօր միացել են Հերմինեն' ծնունդով Արցախից ու Մարգարիտան' Երեւանից։ Հերմինեն երեք անչափահաս երեխաների մայր է,Մարգարիտան' երկու։ Մարգարիտան կերակրող մայր է, 1 տարեկան փոքրիկին ուրիշի խնամքին է թողել 1 օրով, որ, ինչպես ինքն է ասում, մի փոքր զգա, թե ինչ զրկանքների միջով են անցնում Արցախի մեր հայրենակիցները... Հերմինեն էլ որպես մայր ու Արցախում սրբություններ ունեցող կին ասում է' հացը կուլ չի գնում, տանն էլ ուտել չեմ կարողանում, քանի որ գիտեմ' Արցախում ուտելիք չկա, մի քանի օր էլ... ու սովի կմատնվեն հայրենակիցներս։ Անտարբեր մնալն այս իրավիճակում առնվազն մարդու խիղճը պետք է տանջի»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել