copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:03 04-05-2023

ՀՀ ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր

Մայիսի 4-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպման շրջանակում քննարկվել են պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունները, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ պաշտպանի դերն այդ ոլորտում։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները։ Երկուստեք կարևորվել է դրանց ուղղությամբ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի բարելավումը։

Կողմերն անդրադարձել են նաև բուլինգի հիմնախնդրին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ՄԻՊ-ի կողմից դրա վերաբերյալ ընթացիկ փուլում ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրներին։ Պաշտպանի խոսքով՝ ուսուցիչ-երեխա փոխհարաբերություններն այստեղ շատ կարևոր են և այս տեսանկյունից մանկավարժների կարողությունների զարգացման ուղղված վերապատրաստման դասընթացների անհրաժեշտություն կա։

Անդրադարձ է կատարվել նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքների երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ սահմանամերձ բնակավայրերն այս տեսանկյունից խոցելի են և ունեն հատուկ ուշադրության կարիք։

Քննարկվել են նաև պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեության և դրա դերի զարգացման, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող