copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:15 03-05-2023

Իրանի նախագահը սիրիական հակամարտության մեկնարկից հետո առաջին անգամ մեկնել է Սիրիա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին սիրիական հակամարտության մեկնարկից հետո առաջին անգամ այցելել է Սիրիա՝ այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի վրա։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ռայիսին շեշտել է, որ Սիրիայի հարցում Իրանի դիրքորոշումը հիմնված է ռացիոնալության, խոհեմության և ազնվության վրա: Նա միևնույն ժամանակ Իրանի և Սիրիայի հարաբերություններն անվանել է ռազմավարական։ «Այսօր տարածաշրջանում բոլորը գիտեն, որ Իսլամական Հանրապետությունը համարվում է ամուր հենարան, որին կարող են վստահել բոլորը, և Իրանը համարվում է տարածաշրջանի զարգացման հիմնական և արդյունավետ խաղացողը»,- ասել է նա։

Իրանի նախագահը հայտնել է, որ երկու երկրներն էլ ձգտում են ընդլայնել կապերը։ Նա նշել է, որ սիրիական կողմի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն տնտեսական և քաղաքական հարաբերությունների ամրապնդումը և երկու երկրների միջև պայմանավորվածությունների կատարման արագացումը։

«Ինչպես մենք հայտարարել ենք Թեհրանում Աստանայի գործընթացի հանդիպման ժամանակ, բոլորը պետք է հարգեն Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կախված են Սիրիայի ինքնիշխանությունից»,- պարզաբանել է նա։

Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ստեղծված խմբավորումներն, ինչպիսիք են Իսլամական պետությունը և այլ թաքֆիրական խմբավորումները, տարածաշրջանում հանգեցրել են քաոսի և արյունահեղության, սակայն դիմադրության խմբերը, ժողովուրդը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և Սիրիայի կառավարությունը դիմակայել են հարձակումներին:

Նշվում է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանում Ռայիսիին դիմավորել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ Սամեր ալ-Հալիլը։



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով