copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 02-05-2023

Եթե Վրաստանը միանար Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, դա ինքնասպանություն կլիներ. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ եթե Վրաստանը միանար Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, ապա դրա հետևանքները երկրի համար հավասար կլինեին ինքնասպանության։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մենք բացարձակապես բացահայտ հայտարարեցինք, որ չենք միանում պատժամիջոցներին, քանի որ չէինք ուզում վնասել մեր երկրին, մեր ժողովրդին։ Ինչպե՞ս կարող ենք միանալ պատժամիջոցներին, երբ վստահ չենք, որ վնաս կհասցնենք Ռուսաստանին։ Ընդհակառակը, մենք ինքներս մեզ կվնասեինք, դա կլիներ հարակիրի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետը հայտնել է, որ Վրաստանը չի ցանկանում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ 2008 թվականին արդեն անցել է պատերազմի միջով, որը երկրին դժբախտություն է բերել։ «Ուստի այսօր ամենակարեւորը խաղաղությունը, կայունությունն ու տնտեսական զարգացումն են»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով երկրի ազգային շահերով։ Անցյալ տարվա մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիից հետ էր կանչել Ուկրաինայի դեսպանին` պատժամիջոցների հարցում Վրաստանի իշխանությունների «անբարոյական դիրքորոշման համար»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից