copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:51 02-05-2023

Իշխանությունը, որն իրեն օտարում է արցախցիներից, նույնն անելու է սյունեցիների, տավուշցիների ու երևանցիների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փաստացի իրագործեց իր կարևորագույն նպատակներից մեկը՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելը, իսկ Հայաստանի իշխանությունը ոչ միայն լուրջ քայլեր չձեռնարկեց կանխելու Արցախի հայաթափման, էթնիկ զտումների և մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված խնդիրները, այլ իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի հարցն իրենից վանելու և այլ սուբյեկտների դաշտ մղելու, Արցախին բացառապես հումանիտար հարցերում աջակցելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի իշխող ուժի պատրատակամությունը, որում որևէ արձանագրում չկա ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման վերաբերյալ, Ադրբեջանի համար բարենպաստ դաշտ է ձևավորել նույնիսկ գրավոր պայմանավորվածությունների խախտմամբ ապօրինի անցակետ տեղակայելու ու Արցախում բարդագույն վիճակ հրահրելու համար»,- ընդգծեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը պետք է լուրջ մտահոգությունների առիթ լինեն նաև Ռուսաստանի համար՝ որպես ոչ միայն եռակողմ փաստաթղթի, այևլ Արցախում լուրջ՝ խաղաղապահ գործառույթ ստաձնած կողմի։

«Մյուս կողմից՝ շատ կարևոր է հասկանալ, թե ադրբեջանական անցակետի տեղակայման պայմաններում ինչպես է ապահովվելու արցախցիների անվտանգությունը, բնականոն կյանքը, որովհետև վերջին 4-5 ամիսների ընթացքում Արցախում հսկայական խնդիրներ են կուտակվել՝ հոգեբանականից, սոցիալ-տնտեսականից մինչև գոյաբանական։ Հայաստանի այն իշխանությունը, որն իրեն օտարում է մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող հայերի նկատմամբ, նույնն անելու է սյունեցիների, տավուշեցիների, շիրակցիների ու երևանցիների նկատմամբ, իսկ Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու ախորժակը զուտ Արցախով չեն սահմանափակվելու։

Արցախը այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա շեշտեց՝ Արցախի հանձնման գործընթացն ավարտելու՝ Հայաստանի իշխանությունների գլխավոր խոչընդոտը եղել ու շարունակում է մնալ արցախցիների անկոտրում պայքարը, դիմադրելն ու սեփական հողին նվիրված լինելու անսահման ձգտումը, որին պետք է բոլոր միջոցներով սատարել և մասնակցել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է