Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:23 02-05-2023

Հերթական անգամ Հայաստանի իշխանություններն ընկրկել են թուրքական պահանջների առջև. Արթուր Խաչատրյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավորների համար անհասկանալի է՝ ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում բանակցությունների, որտեղ թուրքերը ոնց որ թե չկան:

«Արդյո՞ք ՀՀ իշխանությունները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» շաղկապում են իրար հետ, այսինքն՝ ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին: Թուրքերը դեռ 1991-1992 թվականներից դա էին ասում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն կարող կարգավորվել, քանի դեռ չեն կարգավորվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, դա պետք է հստակեցնենք», - նշեց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ կա մեկ տարբերակ էլ՝ երևի ԱԳՆ-ն չի կարողանում կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Ռուբեն Ռուբինյանն էլ, որպես նախկին ԱԳ փոխնախարար, լծվել է այդ գործին:

«Մենք տեսնում ենք, որ հերթական անգամ Հայաստանի իշխանությունները ընկրկել են թուրքական պահանջների առջև», - հավելեց Արթուր Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել