copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:54 29-04-2023

Ադրբեջանցիները Բերդաձորի մոտակայքում գտնվող ևս երկու ձորակ են վերահսկողության տակ վերցրել

Երբ Հագարի գետի վրա տեղադրվել է ապօրինի սահմանակետ և մաքսակետ, ադրբեջանցի էկոահաբեկիչների հեռացումը որևէ կերպ չի թեթևացրել իրավիճակը։ Ապօրինի եմ ասում, որովհետև Արցախի տարածքը և մի շարք այլ տարածքներ, որոնք խորհրդային իշխանությունները փոխանցել են Ադրբեջանին, և չեն ընդունում դրա միջազգային վավերականությունը։ Եվ կարծում եմ, որ այն հակասում է ցայսօր գործող փաստաթղթերին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդ Քանանյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքից ադրբեջանցի այսպես կոչված, «էկոակտիվիստների» հեռանալու փաստին։

«Ցանցում արդեն իսկ ադրբեջանական լուսանկարներ են տարածվել, որոնցից ակնհայտ երևում է, որ պարզապես քաղաքացիական հագուստով մարդկանց փոխարինել են ադրբեջանցի զինվորականները, որոնք լիովին զինված վիճակով կանգնած են այդ ճանապարհի վրա։ Այսպիսով, իրենք շարունակում են գտնվել այնտեղ»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ քաղաքագետի, ադրբեջանցիների կողմից անցակետի տեղադրմամբ ոչինչ չի ավարտվում։

«Ընթացիկ, մանր, հաջորդ քայլերն այն են, որ արդեն, նախ Շուշիի մոտ ճանապարհի փակմամբ, ապա Հագարի գետի վրա անցակետի տեղադրմամբ Ադրբեջանըխախտել է 5 կմ-անոց միջանցքի գոտին, որտեղ, ըստ պայմանավորվածության, Ադրբեջանը չպետք է մտներ և մնար։ Սրանից հետո արդեն ականատես կլինենք, որ Ադրբեջանը մնացած ճանապարհի ողջ գոտին ևս կվերցնի իր ռազմական վերահսկողության ներքո»,- ասաց նա։

Քաղաքագետը խոսեց նաև երեկ ստացված մեկ այլ տեղեկության մասին։

«Տեղեկացանք, որ Բերդաձորի ենթաշրջանում, որտեղ դեռ մի քանի հայաբնակ գյուղեր պահպանվել են, այդ հատվածում ևս ադրբեջանցիներն էապես ընդարձակել են իրենց վերահսկողության տարածքը՝ մոտավորապես 2 ձորակ։ Արդյունքում՝ 40 և ավելի կմ ճանապարհի երկայնքով մենք ունենալու ենք ամենատարբեր տեղերում ադրեջանական ԶՈւ ներկայություն։ Դրա համար խնդիրը միայն անցակետից ադրբեջանցիներին հեռացնելը չէ, այլև ամբողջ ճանապարհից հեռացնելը»,- ասաց անա։

Այս առումով, քաղաքագետի կարծիքով, միջազգային հաթակները բավարար քայլեր չեն իրականացնում։

«Ռուսաստանն ակնհայտորեն և՛ չի կամենում, և՛ անգամ եթե ինչ-որ մի պահի կամենա, արդեն ընդունակ չէ իրենց հեռացնել։ Ամենավատ լուրն էլ այն է, որ ցավոքսրտի, ինչպիսին էլ լինի միջազգային ճնշումը՝ Ադրբեջանի վրա։ Ադրբեջանական ռազմական ներկայությունը ճանապարհից հնարավոր է հեռացնել միայն ռազմական եղանակով։ Այսօր Հայաստանը տաբեր հասկանալ, բայց ոչ ներելի պատճառներով ընդունակ չէ լուծել խնդիրըէ ռազմական եղանակով։

Արցախում գտնվող ԶՈւ-երի մնացորդները, բնականաբար, նույնպես ի վիճակի չեն խնդիրը մնայուն լուծման հասցնել։ Իսկ արտաքին դերակատարները, որոնք այս փուլում կարծես թե դեռ շահագրգռված չեն արցախահայության վտարմամբ՝ իրենց հայրենիքից՝ այնուամենայնիվ, հաստատ կսահմանափակվեն բանավոր դատապարտություններով և շատ քիչ հավանական է, որ Ալիևի անձին հասցեագրված որոշ պատժամիջոցներով հանդես գան։ Այս վերջինը բավական ցածր հավանականությամբ։ Բայց ռազմական ուժ Ադրբեջանի դեմ, միևնույն է, չեն կիրառի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում