Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:18 29-04-2023

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ.

«Պարարվեստի հարգելի՛ գործիչներ,
Այս օրը հրաշալի առիթ է մեծարելու պարը՝ արվեստի այն ճյուղը, որը միավորում է մարդկանց հանուն խաղաղության և բարեկամության, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից։

Պատահական չէ, որ Այսիդորա Դունկանը պարը նույնականացնում էր զգացումի հետ՝ «Պարելը զգացում է, զգացումը՝ տառապանք, տառապանքը՝ սեր: Դուք սիրում եք, տառապում և զգում եք: Դուք պարում եք», իսկ ամերիկյան ժամանակակից պարի հիմնադիր Մարթա Գրեմը պարը համարում էր «հոգու թաքնված լեզու»։

Պարը մշտապես ուղեկցել է հայ մարդուն՝ արտացոլելով նրա ձգտումները, զգացումները, սերը ծննդավայրի և ազգային սովորույթների նկատմամբ: Մշակութային քաղաքականության համատեքստում պետությունը բազում ծրագրերով աջակցում է ազգագրական և ժողովրդական համույթների գործունեությանը, բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացմանը, ազգային պարարվեստը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև՝ երիտասարդ կատարողների և պարուսույցների խրախուսմանը:

Սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո նշվող Պարի միջազգային օրը առիթ է մեկ անգամ ևս ամփոփելու և արժևորելու պարարվեստի ոլորտում կատարած աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին և անդրադառնալու նրանց թողած ավանդներին:

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում ստեղծագործական բերկրանքի բազում պահեր, նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ։

Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի անունը, և այն ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից»,-ասվում է շնորհավորական ուղերձում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան