copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:53 29-04-2023

Ում էր պատկանում այն հյուրանոցը, որտեղ աշխատող երիտասարդը Փաշինյանին «դավաճան» է անվանել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, աշխատում էր Aspar Boutique Hotel-ում։ Նրան ակցիայից հետո ազատել են աշխատանքից։ Սամվելը պատմել էր, թե ինչպես է տնօրենն իրեն կշտամբել, թե քո ակցիան իմ բիզնեսին վնասում է։ Այդ հյուրանոցի տեղում անցյալում արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հայրական տունն էր։ Հյուրանոցը բացվել է 22-ի վերջին՝ Սայաթ-Նովայի 38 հասցեում։

Սա այն հասցեն է, որը 2 տարի առաջ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց՝ կոչ անելով Մանուկյանին՝ դադարեցնել ապօրինի շինարարությունը։ Ուղիղ 1 տարի անց տեղեկացանք, որ այդ հասցեում հյուրատուն է բացվել, եւ Մանուկյանն ու ազգականներն ակտիվորեն գովազդում էին հյուրանոցը։

Ակցիան իրականացրած Սամվելին երեկ հարցրինք՝ իր գործատուն-տնօրենը Հովհաննես Մանուկյա՞նն է, ում հետ զրույցից հետո ազատվել է աշխատանքից։ Ասաց․ «Ես չգիտեմ՝ ով է իրական սեփականատերը, գուցե վարձակալությամբ են աշխատում, բայց այդ հյուրանոցում ներկայացած տնօրենը հաստատ Ձեր ասած մարդը չէ»։ Մեզ չհաջողվեց կապվել պարոն Մանուկյանի հետ, իսկ հյուրանոցից փոխանցեցին, որ տնօրենը տեղում չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել